|
Մայիսի 15-ին տեղի ունեցավ ՊրոԿրեդիտ Բանկի Դավիթաշեն մասնաճյուղի բացման արարողությունը: Մասնաճյուղի բացման առիթով ՊրոԿրեդիտ Բանկը յուրօրինակ նվեր մատուցեց մասնաճյուղի հարևանությամբ ապրող բնակիչներին. բարեկարգվեց մասնաճյուղի հարևանությամբ գտնվող խաղադաշտը, որը ժամանցի վայր է հանդիսանում բազմաթիվ երեխաների համար: Բանկի աշխատակիցների ջանքերով նկարազարդվել են խաղադաշտը շրջապատող բոլոր պատերը, ներկվել են բոլոր ցանկապատերը, ինչպես նաև աղբից մաքրվել է ողջ տարածքը: Խաղադաշտի բարեկարգման ընթացքում մեր աշխատակիցներին էին միացել համայնքի բազմաթիվ բնակիչներ, ինչը նպաստում է Բանկի կողմից որդեգրած Հարևան-բանկ գաղափարը կյանքի կոչելուն: 16.05.2012
|