Վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Վարկային հաշվիչ
Փաստացի տոկոսադրույքի հաշվիչ
Վարկի սահմանաչափի որոշում
ԱՊՊԱ ապահովագրական հաշվիչ
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

Նորություններ

Զարգացման Հայկական Բանկը հանդես է գալիս նոր դիրքավորմամբ


Զարգացման Հայկական Բանկը հանդես է գալիս նոր դիրքավորմամբ


Զարգացման Հայկական Բանկը հանդես գալով նոր դիրքավորմամբ` որպես նոր որակի բիզնես մշակույթի եւ կորպորատիվ հարաբերությունների ձևավորող, ներկայացնում է բանկային նոր ծառայությունների փաթեթ` ուղղված մասնավորապես փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, տնտեսության իրական հատվածում արվող ներդրումներին:


Մասնավորապես առաջարկելով բանկային 14 կարևորագույն ծառայություններ անվճար, Զարգացման Հայկական Բանկը հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար նոր հնարավորություններ է ստեղծում հետճգնաժամային կառավարման փուլում առավել արդյունավետ օգտագործելու սեփական ֆինանսական ռեսուրսներն` էապես նվազեցնելով բանկային գործարքներին ուղղվող ծախսերը:       


Միևնույն քաղաքականության տրամաբանության ներքո Զարգացման Հայկական Բանկն իր բոլոր հաճախորդների բանկային հաշիվներում առկա միջոցների և ժամկետային ավանդների համար առաջարկում է բարձր տոկոսադրույքներ, երկարաժամկետ և մատչելի տոկոսադրույքով վարկեր, ինչպես նաև նախատեսում է նոր մասնաճյուղեր բացել նաեւ մարզերում՝ երկրի բնակչության այդ շրջաններում առավել մրցունակ բանկային ծառայություններ առաջարկելու նպատակով:


Բանկի նոր դիրքավորումը մեծամասամբ պայմանավորված է 2011 տարում արձանագրած ֆինանսական ցուցանիշներով:


2011 թվականին ակտիվների աճը կազմել է ավելի քան 60%, որում համարժեք աճ է արձանագրել վարկային պորտֆելը: Վարկային ներդրումների գերակշիռ մասը փոքր եւ միջին բիզնեսին տրամադրված վարկեր են:


Տարվա ընթացքում բանկի հաճախորդների քանակն ավելացել է 56%-ով: Այն սպասարկում է մոտ 11 հազ. հաճախորդ, որոնցից 10 հազարը ֆիզիկական անձինք են: Կրկնակի աճ է գրանցել բանկի ավանդային պորտֆելը՝ հասնելով մոտ 22 մլրդ դրամի:


Ավանդատուների քանակը ավելացել է 2.3 անգամ, ինչը բանկի հանդեպ ունեցած բարձր վստահության մասին է վկայում:           


Բանկն էական աճ է գրանցել նաև քարտային բիզնեսում: Ակտիվ քարտերի քանակն ավելացել է 44%-ով, ինչի արդյունքում դրանց քանակը կազմել է մոտ 7 հազար:


Բանկի շահույթը կազմել է 770 մլն. դրամ, ընդ որում սեփական կապիտալի շահութաբերությունը (ROE) կազմել է 10.7%, իսկ ակտիվների շահութաբերության գործակիցը ROA-ն՝ 2.6%:



22.02.2012
<< Նախորդը Հաջորդը >>
ՀՀԿԲ Փոխարժեք
USD - 1 - 397.89
5/18/2012
GBP - 1 - 629.18
5/18/2012
EUR - 1 - 505.24
5/18/2012
RUB - 1 - 12.70
5/18/2012

Ո՞ր արժույթով կգերադասեիք ստանալ վարկ

   
Վարկային բրոքեր
City Studio
Ձեւավորումը եւ ծրագրավորումը`
Քաղաք ստուդիա