Վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Վարկային հաշվիչ
Փաստացի տոկոսադրույքի հաշվիչ
Վարկի սահմանաչափի որոշում
ԱՊՊԱ ապահովագրական հաշվիչ
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

Նորություններ

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ թողարկում է ArCa Gold "PARADOX" co-branded համատեղ ունիվերսալ քարտ



"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն, հաճախորդներին ֆինանսական ծառայությունների ընդգրկուն փաթեթով ապահովման իր կողմից որդեգրած քաղաքականության համաձայն, շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը` առաջարկելով իր հաճախորդներին ArCa Gold "PARADOX" co-branded համատեղ ունիվերսալ քարտը, որում առաջարկվող ճկուն զեղչային արտոնություններին զուգահեռ առավելագույնս ընդգրկվել են շուկայում քարտատերերին մատուցվող գրեթե բոլոր ծառայությունները:

ArCa Gold "PARADOX" co-branded քարտը հաճախորդներին տալիս է հետևյալ արտոնությունները.



  • օգտվել "PARADOX"-ի զեղչային համակարգից,

  • ստանալ զեղչեր բազմաթիվ առևտրի և սպասարկման կետերում, ինչպես նաև օգտվել "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ զեղչային ծառայությունների համակարգերից,

  • ակցիաների ժամանակ ունենալ հավելյալ զեղչերի հնարավորություն,

  • ստանալ զեղչերի, նոր ապրանքատեսակների և այլ առաջարկների վերաբերյալ անվճար SMS տեղեկացում,

  • 24 ժամ կոնսիերժ ծառայություն. հեռախոսազանգի միջոցով կազմակերպչական աշխատանքների իրականացում (ժամանցի, սննդի, հասարակական վայրերի և տոմսերի ամրագրում),

  • գնումների վերաբերյալ խորհրդատվություն,

  • գումարի կուտակումներ. Cash-back

  • տեղեկատվական բուկլետների տրամադրում,

  • տարեկան 2-4 անգամ տեղեկատվական կատալոգների տրամադրում:


ArCa Gold "PARADOX" co-branded քարտը հաճախորդներին տալիս է նաև հետևյալ հնարավորությունները.



  • ՀՀ առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ, կանխիկացման գործարքներ բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով,

  • "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով կանխիկացման գործարքներ 0% սակագնով,

  • կազմակերպությունների աշխատավարձերի վճարումների իրականացում,

  • հաշվի դրական մնացորդի վրա տարեկան 5% տոկոսադրույքի կիրառում,

  • քարտի միջոցով առանց բանկ այցելելու պարբերական կոմունալ վճարումների ավտոմատ ռեժիմով իրականացում,

  • միջազգային վճարահաշվարկային համակարգերով փոխանցումների ստացում քարտի միջոցով` առանց բանկ այցելելու:


"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն հետագայում ևս հետևողականորեն շարունակելու է պլաստիկ քարտերով ծառայությունների ընդլայնման քաղաքականությունը` ապահովելով հաճախորդներին միջազգային ստանդարտներին համապատասխան առաջնակարգ բանկային ծառայությունների մատուցում:


22.02.2012
<< Նախորդը Հաջորդը >>
ՀՀԿԲ Փոխարժեք
USD - 1 - 397.89
5/18/2012
GBP - 1 - 629.18
5/18/2012
EUR - 1 - 505.24
5/18/2012
RUB - 1 - 12.70
5/18/2012

Ո՞ր արժույթով կգերադասեիք ստանալ վարկ

   
Վարկային բրոքեր
City Studio
Ձեւավորումը եւ ծրագրավորումը`
Քաղաք ստուդիա