Զարգացման Հայկական Բանկի ակտիվներն աճել են 60.7%-ով
2011 ֆինանսական տարում, նախորդ տարվա համեմատ, Զարգացման Հայկական Բանկի ակտիվներն աճել են 13.6 մլրդ դրամով կամ 60.7%-ով` տարեվերջին կազմելով 36,105 մլն ՀՀ դրամ: Բանկի վարկային ներդրումների աճը կազմել է շուրջ 59.8% կամ 9.2 մլրդ ՀՀ դրամ: Վերջինս պայմանավորված է վարկային նոր պրոդուկտների ներդրմամբ, դրանց գրավիչ պայմաններով, մասնաճյուղային ցանցի ընդլայնմամբ:
Զարգացման Հայկական Բանկը 2012 թվականին շարունակում է իր որդեգրած` Հայաստանի տնտեսության զարացմանը նպաստող` քաղաքականությունը և իր հաճախորդներին տրամադրում է մի շարք մրցունակ ծառայություներ` "Անվճար"սպասարկում, նոր հնարավորություններով և առավելություններով ավանդատեսակներ, մատչելի վարկատեսակներ և այլն:
03.02.2012